«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դիտարկում է Ճապոնիա վերադառնալու տարբերակը:
Վենգերը կարող է դառնալ Ինիեստայի մարզիչը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 68-ամյա մասնագետն արդեն աշխատել է այդ երկրում` 1995-96 թվականներին գլխավորելով «Նագոյա Գրամպուսը»:
Ինչպես հայտնում է «Mirror»-ը, ֆրանսիացի մասնագետը կարող է դառնալ «Վիսել Կոբեի» գլխավոր մարզիչը, որը վերջերս պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստայի հետ, փոխանցում է armsport.am-ը:
Մասնագետն առաջարկներ ունի նաև եվրոպական և ամերիկյան ակումբներից:
Հիշեցնենք` Վենգերը 1996-ից 2018 թվականներին է գլխավորել «Արսենալը»` թիմի հետ նվաճելով 17 տիտղոս: Մայիսի 23-ին նրան այդ պաշտոնում փոխարինել է Ունայ Էմերին: