Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Թուրքիայից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկ, ընկել Նոր Ամասիա գյուղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նոր Ամասիա գյուղից SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստացել այն մասին, որ գյուղացիները գյուղում հայտնաբերել են օդապարիկ, որի վրա տեղադրված են եղել տեսախցիկներ:
Այս պահին գյուղ են ժամանում ՀՀ վարչապետին առընթեր Ազգային անվտնագնության ծառայության համապատասխան վարչության ծառայողները, որպեսզի տեղում պարզեն դեպքի հանգամանքները:
Կայքի տեղեկություններով, օդապարիկը Հայաստանի սահմանն է անցել Թուրքիայի կողմից և չի բացառվում, որ այն հետախուզական նպատակներով է ուղարկվել Հայաստան: