Իսրայելը սկսել է ծովային պատնեշ կառուցել Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով, հայտարարել է պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:
Իսրայելը սկսել է ծովային պատնեշ կառուցել Գազայի հատվածի հետ սահմանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այսօր մենք սկսեցել ենք ծովային պաշտնեշի կառուցումր. այն միակն է աշխարհում, որը կարգելափակի Գազայի հատվածից ծովի միջոցով ներխուժումն Իսրայել»,- news.am-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջին գրել է իսրայելցի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ այս պատնեշի շնորհիվ «ՀԱՄԱՍ»-ը (պաղեստինյան շարժում) եւս մեկ ռազմավարական հնարավորություն կորցրեց, որի զարգացման համար հսկայական միջոցներ էր ներդրել»:
Լիբերմանը նշել է, որ այս կառույցի շինարարությունը կավարտվի մինչեւ 2018 թվականի վերջ: Իսրայելն ու Եգիպտոսը Գազայի հատվածի շրջափակումը հաստատել են 2007 թվականին, երբ «ՀԱՄԱՍ» շարժումն իր վերահսկողության տակ վերցրեց Գազայի հատվածը: