Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, հունիսի 24-ին սպասվող նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը բանտից արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը:
Դեմիրթաշ. «Էրդողանն ասում է, որ եթե ընտրվի, ինձ մահապատժի կենթարկի»
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ Դեմիրթաշի արձագանքը եղել է հետևյալը. «Էրդողանն ասում է, որ եթե ընտրվի, ինձ մահապատժի կենթարկի: Տեսնում եք չէ՞ նախագահի թեկնածուն ինչպիսի խոստումներ է տալիս ընտրողներին: Դե ուրեմն ասեմ՝ հանուն մեր ժողովրդի ես պատրաստ եմ կյանքս զոհել հազար անգամ»:
Նշենք, որ Էրդողանը, որը նախագահի թեկնածու է առաջադրվել իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) ու «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունների ձևավորած «Հանրապետական դաշինքի» կողմից, Քոջաելիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ թիրախավորել է ԺԴԿ առաջնորդ Դեմիրթաշին: