ՌԴ Նախագահը շնորհակալագրերով պարգևատրել է հայ գործիչների

18:20   17 փետրվարի, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՌԴ Նախագահի շնորհակալագրերին են արաժանացել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Այվազյանը, Արայիկ Գրիգորյանը, Հովհաննես Մարգարյանը, Ալեքսան Պետրոսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը և «Վեդի ալկո» ընկերության խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանը: Շնորհակալագրերը շնորհվել են ռուս-հայկական համագործակցության զարգացման և միջխորհրդարանական երկկողմ կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար: 

 



© artsakhpress.am