Նորաստեղծ ՀԿ-ն կմիավորի Արցախի երիտասարդ գիտնականներին

22:41   21 փետրվարի, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Բացելով միջոցառումը՝ Կազմակերպության նախագահ Սիրանուշ Պետիկյանն իր խոսքում կարևորել է Արցախում երիտասարդ գիտնականներին միավորող կառույցի ստեղծումը, որը նորանկախ և զարգացման ուղի բռնած երկրի համար խիստ պահանջված է, իսկ գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը կխթանի Արցախում գիտական կյանքի աշխուժացմանը:

Ս. Պետիկյանը նշել է, որ գաղափարն արդեն դրական արձագանք է գտել Երևանում և կառույցն իր առաջին դրամաշնորհն է ստացել ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրից (ԵԳԱԾ):

Այնուհետև կազմակերպության մասնակիցների միջև տեղի է ունեցել քննարկում, մասնավորապես՝ բարձրացվել են Արցախում երիտասարդ գիտնականներին հուզող մի շարք խնդիրներ, հնչել են առաջարկներ անելիքների ու ծրագրերի մասին: Նիստի մասնակիցներն որոշել են առաջիկա հանդիպումների ընթացքում քննարկված ծրագրերը վերածել գործնական քայլերի:



© artsakhpress.am