ՃՇՀԱՀ ուսանողներն Արցախի զորամասերում ներկայացրել են «Հրադադար» բեմադրությունը

11:07   27 հուլիսի, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ ուսանողները զորամասերին նվիրել են համակարգիչներ, իսկ զինվորներին՝ հիգիենայի պարագաներ:

Արցախում էին նաև ուսանողական խորհրդի թատերական խմբակի անդամները, ովքեր զինվորների համար խաղացին Սամվել Խալաթյանի պիեսի հիման վրա բեմադրված «Հրադադար» ներկայացումը:


Ուսանողները հանդիպում են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի, ինչպես նաև պաշտպանության բանակի մի շարք բարձրաստիճան սպաների հետ:

Ուսանողական խորհրդի անդամները եղել են նաև Արցախի պատմամշակութային վայրերում:


Ծրագիրն իրականացրել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ։



© artsakhpress.am