Թուրքական լիրան աննախադեպ չափով արժեզրկվում է ամերիկյան դոլարի նկատմամբ

15:04   5 սեպտեմբերի, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ըստ թուրքական «Bitlishaber.com» լրատվակայքի՝ Տեղական արժույթի նկատմամբ դոլարի և ոսկու փոխարժեքի աննախադեպ աճ է գրանցվել: Այսօր բորսայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը ռեկորդային գին է գրանցել:

Կարճ ժամանակով 3 լիրայի սահմանագիծը հատած 1 ամերիկյան դոլարը այս պահին համարժեք է 2.99 թուրքական լիրային: Նման փոխարժեքը պահպանվում է արդեն չորրորդ օրը: Իսկ 1 եվրոն ներկայումս համարժեք է 3.3 թուրքական լիրայի: Նախորդ օրվա համեմատ դոլարի և եվրոյի փոխարժեքը բարձրացել է 0,01 լիրայով:

Աննախադեպ աճ է գրանցել նաև ոսկու գինը: Վերջերս գնային մեծ անկում ապրած ոսկու համար անցյալ շաբաթ գրանցվել է  վերջին 4 տարիների ամենաբարձր գինը: Ձուլակտորի վաճառքի գինը մեկ գրամի դիմաց հասել է 107.75 լիրայի, իսկ Թուրքիայում մեծ տարածում ունեցող, իր տեսքով մետաղադրամ հիշեցնող ոսկին (tam altın) գնահատվում է 720 լիրա: Այն հայտնի է որպես «Հանրապետական ոսկի», այս մասին հաղորդում է  Ermenihaber.am կայքը։



© artsakhpress.am