Թուրքական լիրան նոր հակառեկորդ է գրանցել

17:20   24 սեպտեմբերի, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Ընդգծվում է, որ դրա պատճառը Թուրքիայում տոնական վիճակն է, այնտեղ նշում են Ղուրբան Բայրամը (Զոհաբերության տոնը)։

Մասնագետներն ընդգծել են, որ տոնական օրերին միջազգային շուկաներում նվազել են թուրքական լիրայով գործողությունները (գործարքները), ինչի համար էլ դոլարի փոխարժեքը լինում է ավելի բարձր։

Ուստի ակնկալվում է, որ արձակուրդի ավարտից հետո մեկ դոլարը համարժեք կլինի 3.00-3.03 լիրայի։ Թուրքական լիրայի նախկին հակառեկորդը պահպանվեց ընդամենը 10 օր։ 2015 թվականին մեկ դոլարի փոխարժեքը համարժեք է եղել 3.071 լիրայի, ինչը ռեկորդային ցուցանիշ էր։



© artsakhpress.am