Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը պարտվեց Վիշվանաթան Անանդին

21:53   21 մարտի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սեւերով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ եւ մոտ 6.5 ժամ տեւած պարտիայում իր պարտությունն ընդունեց 66-րդ քայլում:

Այս հաղթանակի շնորհիվ հնդիկ գրոսմայստերը հավաքեց 5.5 միավոր եւ հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող Սերգեյ Կարյակինին, որը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ: Արոնյանը 5 միավորով նահանջեց երրորդ տեղ:

Մոսկվայում շարունակվող մրցաշարում մարտի 22-ը հանգստյան օր է: Մարտի 23-ին կայանալիք 10-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակներով կմրցի հետնապահ Վեսելին Տոպալովի հետ:

Հավակնորդների մրցաշար, 9-րդ տուր

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5

 



© artsakhpress.am