Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարի

14:32   6 ապրիլի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ գումարը տրամադրվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրաﬕն՝ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով:

«Սա ռազմավարական ճանապարհ է, և ﬔնք այս տարի որոշել ենք ավարտել դրա հիմնանորոգումը, ինչը ՀՀ նախագահի հանձնարարականն է»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ արձագանքեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը`նշելով, որ այդ նպատակով պետք է հատկացվի 1 մլրդ 260 մլն դրամ գումար:



© artsakhpress.am