Բաղդադում պայթյունից զոհվել է 2 մարդ, 8-ը վիրավորվել են

11:53   27 հուլիսի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ առկա տեղեկությունների՝ մահապարտ ահաբեկիչը պայթել է Էշ Շուլայի շրջանի ոստիկանական հսկիչ անցակետի մոտ։ Այս շրջանը  գերազանացապես շիաբնակ է։

Ոստիկանության նախնական հաշվետվության համաձայն՝ տուժածների թվում կա մի քանի ոստիկան։ Զոհերի թիվը կարող է աճել։



© artsakhpress.am