Մոուրինյուն կրկին խոսել է Մխիթարյանի և ՄՅՈւ-ի մյուս նորեկների մասին

14:14   6 օգոստոսի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Որոշել ենք ձեռք բերել չորս, ոչ թե տասը ֆուտբոլիստներ: Որոշել ենք ձեռք բերել չորսին, որոնք նոր որակ կհաղորդեն կազմին:

Ունենք երիտասարդ պաշտպան, որը կարող է հասնել համաշխարհային մակարդակի, նրան պարզապես ժամանակ է պետք: Բերեցինք ստեղծագործ խաղացող Մխիթարյանին, ով այլ մակարդակ ունի: Իրականացրինք նաեւ սուպերհարձակվողի տրանսֆեր:

Գոհ եմ կազմից ու ակումբի կատարած աշխատանքից»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:



© artsakhpress.am