Թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ ռեկորդային անկում է գրանցել, Թուրքիան բախվել է տնտեսական նոր ճգնաժամի

12:42   21 հոկտեմբերի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «51 տարեկան եմ, նման բան չեմ տեսել», - ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նա: 

Օնջելի խոսքով՝ Թուրքիայում մեկը մյուսի հետևից փակվող խանութների տերերը դժգոհ են վարձակալության աճող գներից, ինչպես նաև մեծ դեր է խաղում այն, որ վերջին շրջանում թուրքական լիրան դոլարի նկատմամբ շատ է արժեզրկվել: Ներկայում 1 ԱՄՆ դոլարն արժե 3.0974 լիրա, ինչը պատմական ռեկորդ կարելի է համարել:

«Խանութների եկամուտների նվազման պատճառների թվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը, ինչպես նաև դրանից առաջ և հետո զբոսաշրջային ոլորտում եղած կորուստները: 51 տարեկան եմ, նման բան չեմ տեսել: Վերջին տարվա ընթացքում ինչ ասես եղավ: Ինչպե՞ս կարող ենք չնկատել Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամից հետո զբոսաշրջիկների թվի նվազումը», - ասել է Սինան Օնջելը: 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:



© artsakhpress.am