Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույն ցուցանիշին

21:17   28 հոկտեմբերի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին են վկայում ուրբաթօրյա աճուրդների տվյալները, փոխանցում է ԹԵՐԹ.ամ-ը:

Դոլարն աճուրդի ընթացքում գերազանցել է նախորդ ռեկորդային շեմը. փոխարժեքը հասել էր 3.13 լիրայի, այնուհետև փոքր-ինչ նվազել` հասնելով 3.12 լիրայի:

Փորձագետները լիրայի արժեքի անկումը կապում են տարածաշրջանում քաղաքական անկայունության հետ, որը պայմանավորված է Սիրիայում և Իրաքում ընթացող մարտերին Թուրքիայի զինվորականների մասնակցությամբ, ինչպես նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների սպասված բարձրացմամբ:



© artsakhpress.am