Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան վերընտրվել է

11:23   8 նոյեմբերի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով France Presse-ը:

Քվեարթերթիկների 99.8%-ի հաշվարկի արդյունքում հայտնի է դարձել, որ Օրտեգային սատարել է ընտրողների շուրջ 72.5%-ը, նրա հիմնական մրցակից Մաքսիմինո Ռոդրիգեսն ընդամենը 15% ձայն է հավաքել: Պետության ղեկավարի պաշտոնին 6 թեկնածու էր հավակնում:

Երկրի փոխնախագահ է դառնալու նախագահի կինը՝ Ռոսարիո Մուրիլյոն:

Օրտեգան առաջին անգամ Նիկարագուայի նախագահ է դարձել 1985 թվականին: 2006-ին նա վերադարձրել է իշխանությունը եւ հիմա այդ պաշտոնում է երկրորդ ժամկետով:



© artsakhpress.am