Ռուս մասնագետները մեկնել են Թուրքիա՝ հետաքննելու դեսպանի սպանությունը

12:26   20 դեկտեմբերի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ընդամենը խմբի կազմում աշխատելու Է 18 մարդ»,-դեկտեմբերի 20-ին ասել Է նա լրագրողներին:

Պեսկովը հիշեցրել Է, որ ռուս եւ թուրք քննիչների համատեղ աշխատանքի շուրջ պայմանավորվածություն Էր ձեռք բերվել Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիֆ Էրդողանի միջեւ դեկտեմբերի 19-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա հարձակումը տեղի Է ունեցել դեկտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ:

Թուրքիայի ՆԳ նախարարությունը պարզել Է, որ ռուս դիվանագետի վրա կրակել Է 22-ամյա թուրք ոստիկան Մեւլյութ Մերթ Ալթընթաշը:

Նա Կառլովին սպանել Է ատրճանակից արձակված մի քանի կրակոցով՝ իր գործողությունները բացատրելով Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունից դժգոհությամբ: Գրոհի հետեւանքով տուժել Է եւս երկու մարդ: Հարձակվողը վնասազերծվել Է թուրքական հատուկ նշանակության ուժերի կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



© artsakhpress.am