Շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աճ

10:01   21 դեկտեմբերի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության հաղորդամբ՝ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում գնդացիրներից, «УТЕС» տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան  40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  1000 կրակոց:

 ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կանխարգելիչ գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:



© artsakhpress.am