Պեսկովը դեսպան Կառլովի սպանությունը համեմատել է երկրի վրա հարձակման հետ

19:14   21 դեկտեմբերի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Վլադիմիր Պուտինը խստորեն դատապարտել է տեղի ունեցած սադրանքը: Նա այն որակել է որպես ահաբեկչական ակտ, որպես մարդկային ողբերգություն, ահա թե ինչու սա էմոցիոնալ առումով ծանր նորություն է եղել նախագահի համար: Դեսպանի վրա հարձակումը փաստորեն հարձակում է երկրի վրա», - ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:

Պեսկովը նաև ընդգծել է, որ նախագահը «հստակ ձևակերպել է այդ սադրանքի՝ նպատակին հասնելը խոչընդոտելու իր վճռականությունը»:



© artsakhpress.am