Իսրայելը Թրամփին խնդրել է կանխել ՄԱԿ-ում բանաձեւի ընդունումը

11:50   23 դեկտեմբերի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Իսրայելական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը Reuters-ին հաղորդել է, որ խնդրանքը հնչել է այն բանից հետո, երբ Իսրայելն իմացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փաստաթղթի ընդունումը թույլ տալու՝ Օբամայի վարչակազմի մտադրության մասին:

Թրամփը Twitter-ում կոչ է արել արգելափակել բանաձեւը եւ հեռախոսազրույց ունեցել Եգիպտոսի նախագահի հետ, որն անսպասելիորեն իր պատվիրակությանը հանձնարարել է հետաձգել իրենց ներկայացրած բանաձեւի շուրջ դեկտեմբերի 22-ի քվեարկությունը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը, որը բարդ հարաբերություններ ունի Օբամայի հետ, կարծում է, որ ԱՄՆ-ն վաղուց է պաղեստինցիների հետ ծրագրել այս քվեարկությունը:

 



© artsakhpress.am