Ֆիլիպինների նախագահը ՄԱԿ-ի պաշտոնյային «ապուշ» ու «անառակի որդի» է անվանել

12:23   23 դեկտեմբերի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է businessinsider.com կայքը, այն բանից հետո, երբ Հուսեյնը կոչ է արել սպանությունների իրագործման մեղադրանքով հետաքննություն սկսել Դուտերտեի դեմ, իր սկանդալային հայտարարություններով հայտնի ֆիլիպինցի ղեկավարը ՄԱԿ-ի պաշտոնյային «ապուշ» ու «անառակի որդի» է անվանել:

Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս Դուտերտեն հրապարակավ հայտարարել էր, որ Դավաոյի քաղաքապետ եղած ժամանակ անձամբ է սպանել թմրամոլության մեջ կասկածվողներին:

«Այդ մարդը խեղկատակ է կամ խենթ: Դո՛ւք՝ ՄԱԿ-ի պաշտոնյաներդ, այդտեղ վեր եք ընկել ու ստանում եք մեր փողերը: Դո՛ւ, այ հիմար, մի՛ ասա ինձ, թե ես ինչ պետք է անեմ: Ո՞վ է քեզ այդ իրավունքը տվել: Խնդրում եմ, բերանդ փակի՛ր, քանի որ ուղեղ չունես: Գնա՛ դպրոց, սովորի՛ր դիվանագիտություն: Դու չգիտես, թե ինչպես պետք է իրեն պահի ՄԱԿ-ի պաշտոնյան: Ու հաջորդ անգամ ինձ հետ այսպես չխոսես, ա՛յ անառակի որդի»,-հեռուստատեսային ելույթի ժամանակ ասել է Դուտերտեն:

Հիշեցնենք, որ Հուսեյնը սպանություններից զատ կոչ էր արել նաև հետաքննություն սկսել Դուտերտեի հրամանով Ֆիլիպիններում թմրամոլության դեմ իրականացվող լայնամասշտաբ արշավի շրջանակում իրագործված հազարավոր սպանությունների առնչությամբ:



© artsakhpress.am