Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը մեկնարկում են աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնություններում

12:04   26 դեկտեմբերի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցաշարերին մասնակցելու են հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը:

Աշխարհի առաջնության մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը և մի շարք այլ հանրահայտ գրոսմայստերներ:

Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցելու է 120 շախմատիստ: Նրանց գերակշիռ մասը կրում է գրոսմայստերի տիտղոս: Առաջնության գլխավոր մրցավարն է  միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:



© artsakhpress.am