Հարավային , արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ

09:49   28 դեկտեմբերի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (11 արկ):

  Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում՝ հյուսիսարևելյան ուղղությամբ դիմել են համարժեք  պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկայնքով  շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

  Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:



© artsakhpress.am