ՄԱԿ-ը հարցեր չի լուծում, այլ խնդիրներ է առաջացնում. Թրամփ

09:34   29 դեկտեմբերի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

«ՄԱԿ-ն այնքան վիթխարի ներուժ ունի, նա դա չի արդարացնում»,-նշել է ԱՄՆ ապագա նախագահը։

Թրամփը նաև ընդգծել է, որ ՄԱԿ-ին դեռևս չի հաջողվում գտնել արդյունավետ մոտեցում ժամանակակից գլոբալ խնդիրների լուծմանը։

«Ե՞րբ եք տեսել, որ ՄԱԿ-ը հարցեր լուծի։ Նման բան չի եղել, այն խնդիրներ է առաջացնում։ Եթե այն արդարացնի առկա ներուժը, դա հիանալի կլինի, եթե ոչ՝ դա ժամանակի ու գումարի զուր վատնում է»,-եզրափակել է Թրամփը, ով ավելի վաղ ՄԱԿ-ն անվանել էր «հաճելի զրույցների ակումբ»։

 



© artsakhpress.am