Կարո Փայլանը հարց է ուղղել, թե ինչո՞ւ են դպրոցներում արգելել տոնել Ամանորը

13:58   29 դեկտեմբերի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանն իր հարցադրման մեջ պարզաբանում է պահանջել, թե ինչո՞ւ է դպրոցներում արգելվել տոնել Ամանորը։ «Կրթության նախարարությունն ինչպես է տարբերակում Նոր Տարին ու Սուրբ Ծնունդն իրարից։ Ինչն է պատճառը, որ նույնիսկ ազգային փոքրամասնությունների դպրոցներում նույնպես արգելելվել է տոնել Ամանորը»,–հարցադրման մեջ գրել է Կարո Փայլանը։

Նշենք, որ Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը հայտարարել էր, թե դպրոցներում արգելվում է տոնել Ամանորն ու Սուրբ Ծնունդը, քանի որ դա հակասում է թուրքական մշակույթային արժեքներին։



© artsakhpress.am