Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նշանադրվել է հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի հետ

10:44   30 դեկտեմբերի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Նա ծնկի իջավ ու ասաց 4 բառ, որոնց ես «այո՛» պատասխանեցի»,-ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ սոցկայքերից մեկում գրել է 35-ամյա թենիսիստուհին:

Տեղեկությունը հաստատել է նաև 33-ամյա նյույորքաբնակ Օհանյանը` իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Նա ասաց այո՛»:

Սերենա Ուիլյամսը համարվում է մեր ժամանակների լավագույն թենիսիստուհիներից:

 



© artsakhpress.am