Թող 2017 թվականը խաղաղության տարի լինի. ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը ստանձնել է պաշտոնը

21:11   1 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, Գուտերեշն ասել է, որ կցանկանար, որ 2017-ը լինի նախևառաջ խաղաղության տարի:

Աղբյուրը մանրամասնում է, որ Պորտուգալիայի նախկին վարչապետն, ազդեցիկ պաշտոնը ստանձնելուց զատ, պարտավորվում է նպաստել Սիրիայում, Հարավային Սուդանում, Եմենում, Բուրունդիում, Հյուսիսային Կորեայում և աշխարհի այլ կետերում տիրող պատերազմական, ճգնաժամային ու լարված իրավիճակների հարթմանը:


«Ինչպե՞ս կարող ենք օգնել միլիոնավոր մարդկանց, ովքեր տառապում են անվերջանալի պատերազմներից, որոնցից ոչ ոք չի հաղթում. կան միայն պարտվողներ: Խաղաղությունը պետք է լինի մեր ընդհանուր նպատակն ու առաջնորդող գաղափարը: Այն ամենը, հանուն ինչի մարդկությունը պայքարում է՝ արժանապատվություն, հույս, առաջընթաց ու բարգավաճում, կախված է միայն խաղաղությունից, իսկ խաղաղությունն էլ կախված է մեզանից»,-ասել է 67-ամյա պաշտոնյան:

 



© artsakhpress.am