Դոհա. Կարեն Խաչանովը պարտվել է Իվո Կարլովիչին

10:38   5 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկրորդ շրջանում 20-ամյա թենիսիստը 6:7, 6:7 հաշվով պարտվել է խորվաթ Իվո Կարլովիչին: Մրցախաղը տեւել է 1 ժամ 29 րոպե: 2 սեթերն էլ ավարտվել են թայ-բրեյքում, փոխանցում է NEWS.am Sport-ը:

Առաջին շրջանում Կարեն Խաչանովը 2 սեթում հաղթել էր քաթարցի Մուբարակ Զայիդին: Քառորդ եզրափակիչում Կարլովիչի մրցակիցը կլինի իսպանացի Ֆերնանդո Վերդասկոն: Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյն ու սերբ Նովակ Ջոկովիչը եւս քառորդ եզրափակիչում են: Մարեյը կմրցի իսպանացի Նիկոլաս Ալմագրոյի հետ, իսկ Ջոկովիչը կհանդիպի չեխ Ռադեկ Շտեպանեկին: 

 



© artsakhpress.am