Այսօր հայտնի կդառնա Աֆրիկայի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստը

12:20   5 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լավագույնի կոչման համար պայքարելու են Պյեր Էմերիկ Օբամեյանգը (Գաբոն, «Բորուսիա Դորտմունդ»), Մուհամեդ Սալահը (Եգիպտոս, «Ռոմա»), Ռիյադ Մահրեզը (Ալժիր, «Լեսթեր»), Սադիո Մանեն (Սենեգալ, «Լիվերպուլ») և Իսլամ Սլիմանին (Ալժիր, «Լեսթեր»): 

Հիշեցնենք, որ Աֆրիկայի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

 



© artsakhpress.am