Բեյրութում կկայանա «Ազդակ»-ի բացառիկ շնորհանդեսը

22:00   5 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հատորը կազմված է 300 էջից, աշխատակցել են 38 հեղինակներ Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Մ. Նահանգներից, Կանադայից, Իրանից, Կիպրոսից, Հունաստանից և Սիրիայից։

Շնորհահանդես-ընդունելությանը կմասնակցեն դիվանագիտական, պետական, քաղաքական, տեղեկատվական ներկայացուցիչներ և լիբանանահայ մտավորականներ։ Համարը հովանավորել են Շվեցարիայից Ալեքո և Անի Բեզիքյան ամուսինները։

2017-ի գարնանը «Ազդակ»-ը պատրաստում է նշել հիմնադրության 90-ամյակը: Այդ առիթով հանրությանը կմատուցվի իննիսունամյա իր արխիվի թվանացված տարբերակը։ 



© artsakhpress.am