Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ծնունդը

01:39   6 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական եկեղեցին միակն է, որ Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին:

Հունվարի 5-ին բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ (Ճրագալույց) է մատուցվել` ի նշան Սուրբ ծննդյան հայտնության: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տանում եւ նշում են Սուրբ Ծնունդը: Հունվարի 6-ի առավոտյան հայկական եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվում, ապա Ջրօրհնեք է կատարվում:

Հայ առաքելական եկեղեցու օրացույցով Սուրբ Ծննդին նախորդում է մեկշաբաթյա պասը` դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը: 



© artsakhpress.am