Սուրբ ծննդյան տոնի առթիվ Պարգև Սրբազանը Ստեփանակերտի եկեղեցում պատարագ է մատուցել (տեսանյութ)

17:29   6 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ին տված բացառիկ 

մեկնաբանության մեջ Պարգև Սրբազանը  մասնավորապես  ասել է.  «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս: Շնորհավորում եմ ամենամեծագույն այս կրոնական տոնի առիթով: Թո՛ղ նորածին մանուկ Հիսուսի՝ թագավորիս, խաղաղությունը լինի ամբողջ աշխարհի հետ, մանավանդ, մեր հայրենիքի և մեր զինվորականների հետ: Թո՛ղ Սուրբ ծննդյան այս զորավոր, լուսավոր օրհնությունը իջնի ամեն մի հայի հոգում ու սրտում, որպեսզի ամբողջ տարին մենք ապրենք իբրև հայ, իբրև քրիստոնյա՝ բարության, առողջության ու խաղաղության մեջ»:

Նշենք, որ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված սուրբ պատարագին մասնակցել է նաև Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը՝ պետական բարձաստիճան ղեկավարների հետ:



© artsakhpress.am