Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել (լուսանկարներ)

20:37   6 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին տեղեկանում է «Գանձասար» թերթը:

Արամ Ա-ի մատուցած պատարագը մեծ ոգեւորություն է առաջացրել հալեպահայերի շրջանում. Վեհափառ Հայրապետն իր այս պատարագով Աստծու պահպանությանն է հանձնել Հալեպն ու հալեպահայերին: 

Պատարագից հետո Նորին Սրբությունն օրհնել է եկեղեցում գտնվող հավատացյալներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 5-ին Արամ Ա-ն այցելել է Հալեպ` այնտեղ նշելու Սուրբ ծնունդը։

Հունվարի 7-ին, Արամ Ա-ն կայցելի հայ համայքի հասարակական կառույցներ ու եկեղեցիներ, տեղում ծանոթանալու իրավիճակին։ Օրվա երկրորդ կեսին նա կլինի Սուրբ Երրորդություն հայկական կաթոլիկ եկեղեցում, ապա նաեւ Հայ Ավետարանական Բեթել եկեղեցում։



© artsakhpress.am