Ֆրանսիայի 3 պատգամավորներ Հալեպում հայկական եկեղեցի են այցելել

21:49   6 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «Figaro»-ն՝ վկայակոչելով AFP-ն:

Թիերի Մարիանը, Նիկոլա Դյուիկն ու Ժան Լասալը մեկնել են Դամասկոս, այնտեղից էլ՝ վերջերս ազատագրված Հալեպ:

Թիերի Մարիանիի խոսքով՝ պատգամավորները Սիրիա են մեկնել սեփական նախաձեռնությամբ, ի նշան հալածվող քրիստոնյաների հետ համերաշխության: Հալեպում նրանք այցելել են նաեւ Հայ առաքելական առաջնորդանիստ եկեղեցի, հանդիպել քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ մինչ այս Մարիանն ու Դյուիկը երկու անգամ եղել են Սիրիայում, չնայած ֆրանսիական իշխանությունները հավանության չեն արժանացրել նրանց այցերը:



© artsakhpress.am