Բաղդադում տեղի է ունեցել Իրաքի և Թուրքիայի վարչապետերի փակ հանդիպումը

17:35   7 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Անկարայի և Բաղդադի հարաբերությունները վատացան այն բանից հետո, երբ Թուրքիան առանց Իրաքի իշխանությունների թույլտվության 2015 թ. վերջին զորքերը մտցրեց Նայնավա նահանգի տարածք ԴԱԻՇ-ի դեմ պայքարում իրաքցի աշխարհազորայիններին օգնելու պատրվակով:

Յըլդըրըմը շաբաթ սկսել է առաջին պաշտոնական այցն Իրաք այն ժամանակվանից ի վեր, ինչ երկու երկրների հարաբերությունները վատացել են, նա Իրաքում կմնա երկու օր:

Ծրագրի համաձայն՝ Յըլդըրըմը կհանդիպի նաև Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումի, խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ-Ջաբուրիի և Իրաքյան Քրդստանի ղկավարության հետ:

 



© artsakhpress.am