Իբրահիմովիչ. Մխիթարյանը և Պոգբան միշտ ցանկանում են հաղթել

11:24   8 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կարծում եմ, երբ խաղում ես նման ֆուտբոլիստների հետ, միշտ բարձր մակարդակի վրա ես: Նրանք միշտ ցանկանում են հաղթել, այդ ֆուտբոլիստները հիանալի մտածելակերպ ունեն:

Նրանք խաղից խաղ ավելացնում են: Ուրախ կլինեի, եթե ամեն ամիս նոմինացվեին: 

Մենք անդադար աշխատում ենք. յուրաքանչյուր հանդիպում մեր ամբողջ կոլեկտիվի պայքարն է»,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերել «Express»-ը:



© artsakhpress.am