Թբիլիսում մահացել է բանաստեղծ Անահիտ Բոստանջյանը

12:18   8 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և հասարակական գործիչ Վան Բայբուրդը։

«Անահիտ Բոստանջյանն ուժեղ մարդ էր, իսկ նրա մահը մեծ կորուստ է վիրահայության համար: Նա վիրահայերի վերջին մոհիկաններից էր»,– ասաց նա՝ ավելացնելով, որ Անահիտ Բոստանջյանը հիվանդություններ ուներ:

Նշենք, որ Անահիտ Բոստանջյանը ծնվել էր 1949 թվականին Թբիլիսիում:  1966 թվականին ավարտել է Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 34 դպրոցը, 1972 թվականին՝ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։

1988 թվականից ՎԳՄ «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրն էր։ 1994 թվականից աշխատում է նաև «Վրաստան» թերթում:

Թբիլիսիի Հայարտան խորհրդի անդամ է, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ, Կալիֆոռնիայի Հայ գրողների միության պատվավոր անդամ, Վրաստանի գրողների միության հայկական վերաբացված մասնաճյուղի նախագահ։ Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, թարգմանել է շուրջ 90 վրացի գրողների:

 



© artsakhpress.am