Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն շախմատի կանանց աշխարհի առաջնությանը

13:34   9 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փետրվարի 10-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կմեկնարկի շախմատի կանանց աշխարհի առաջնությունը, որն անցկացվելու է «նոկաուտ» համակարգով:

Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 64 շախմատիստուհիներ:

Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:



© artsakhpress.am