Լևոն Արոնյանը կմասնակցի Վեյկ ան Զեեի մրցաշարին

16:44   9 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում հունվարի 13-ից 29-ը կանցկացվի Tata Steel 2017 շախմատային ավանդական փառատոնը, որի շրջանակներում կանցկացվեն երկու մրցաշարեր: Փառատոնի գլխավոր մրցաշարում հանդես կգա հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, գրոսմայստերներ Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Պենտալա Հարիկրիշնան, Յան Նեպոմնյաշչին, Պավել Էլյանովը, Ռադոսլավ Վոյտաշեկը, Դմիտրի Անդրեյկինը, Ռիչարդ Ռապորտը, Վեյ Յին, Լյուկ Վան Վելին և Ադհիբան Բաշկարանը:

Մրցաշարի առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 14-ին` Երևանի ժամանակով 16:30-ին:



© artsakhpress.am