Սերժ Սարգսյանը ցավակցել է Իրանի նախագահին

17:58   9 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ցավակցական հեռագրում ասված է.

«Հայ ժողովրդի հիշողության մեջ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին կմնա որպես հարևան երկրի Նախագահ, որի պաշտոնավարման օրոք են հաստատվել առաջին միջպետական կապերը նորանկախ Հայաստանի և Իրանի միջև` նոր շունչ հաղորդելով մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին: Այդ տարիներին ստեղծված ամուր հիմքի վրա այսօր շարունակում ենք ընդլայնել և խորացնել մեր փոխգործակցությունը»:



© artsakhpress.am