ՖԻՖԱ-ն Ռոնալդուին տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել

23:33   9 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 2016-ին Ռոնալդուն Պորտուգալիայի թիմի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, «Ռեալի» հետ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն, արժանացել է France Football-ի «Ոսկե գնդակին»:

Եզրափակիչ եռյակում էին նաեւ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

The Best-ի հաղթողը որոշվում է ազգային հավաքականների մարզիչների, ավագների, երկրպագուների եւ լրագրողների քվեարկությամբ: Ընտրողների չորս խմբերն ունեն ձայների հավասար մասնաբաժին՝ 25 տոկոս: 

Լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել կրկնակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի Կարլի Լլոյդը:



© artsakhpress.am