Թուրքական լիրան պատմական նվազագույն արժեքի է հասել եվրոյի նկատմամբ

11:53   10 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Պատմական ռեկորդ սահմանելով` գործարքները կատարվել են 1 եվրոյի նկատմամբ 4 թուրքական լիրա փոխարժեքով: Դոլարի փոխարժեքը ևս ընկել է` 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ հասնելով 3,97 թուրքական լիրա փոխարժեքի:

Մասնագետները շարունակում են բացասական կանխատեսումներ ունենալ թուրքական լիրայի վերաբերյալ: Թուրքական ազգային արժույթի արժեզրկումը շատերը պայմանավորում են երկրում ներքին անկայուն իրադրությամբ, սահմանադրական փոփոխությունների և արտահերթ ընտրությունների հնարավոր հեռանկարի առկայությամբ: 



© artsakhpress.am