Թուրքագետը չի բացառում գերտերությունների կողմից Մերձավոր Արեւելքի նոր քաղաքական քարտեզի մշակումը

18:27   10 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Իրադրությունը, որը ծավալվում է մեր շուրջ Մերձավոր Արեւելքում, պահանջում է նպատակասլաց դիվանագիտական գործունեություն: Չի բացառվում, որ առաջիկայում գերտերությունների կողմից կնախագծվի Մերձավոր Արեւելքի նոր քաղաքական քարտեզ»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների առաջխաղացմանը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ դեռեւս դրական նախադրյալներ չկան:

«Չեմ էլ սպասում, որ մոտակա շրջանում ինչ-որ նախադրյալներ  կլինեն: Թուրքիան այժմ ներգրավված է մեծ խաղերի մեջ Մերձավոր Արեւելքում, ունի ներքին ծանր խնդիրներ: Չեմ կարծում, որ  նման պայմաններում Էրդողանի  կառավարությունը կգնա հարաբերությունների կարգավորման»,-եզրափակեց թուրքագետը:

 



© artsakhpress.am