«Ուկրաինական հոգի հայկական սրտով». Կիեւում կբացվի Մարինա Սարկիսյանի հեղինակային ցուցահանդեսը

19:16   10 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Բացումը տեղի կունենա «Աուտենտիկա» մշակութաբանական ստուդիայի նախագծի եւ Կիեւի մշակույթի եւ արվեստների ազգային համալսարանի Գիտական գրադարանի «Ազգի գանձերը» կրթական նախագծի շրջանակներում:

Դեկորատիվ-կիրառական արվեստների վարպետ Մարինա Սարկիսյանը տարբեր ժանրերով է աշխատում, սակայն նախապատվություն է տալիս Պետրիկովյան նախշազարդերին: Մարինան նշել է, որ մի քանի տարի է պահանջվել «Հայկական խաչքարերը Պետրիկովյան նախշազարդմամբ» աշխատանքների շարքը պատրաստելու համար, որն Ուկրաինայում առաջին անգամ կցուցադրվի:

Նկարչուհու խոսքով՝ Պետրիկովյան նախշազարդն իր համար ուկրաինական հոգին է, որը  միաձուլվում է իր ցեղի հայկական արմատներին, իսկ իր աշխատանքներում «խաչքարերը» Հայաստանի գեղարվեստական խորհրդանիշն են ու սիրտը, որն արտացոլում է գեղեցիկի ու հայ ժողովրդի պատմության զգացումը:

 



© artsakhpress.am