Մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի լուրն առաջինը հայտնած լրագրողը

20:59   10 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անցյալ տարվա հոկտեմբերին Քլերը դարձավ 105 տարեկան։

Հոլլինգվորթն ավելի քան 30 տարի աշխատել է The Daily Telegraph եւ The Guardian պարբերականներում, եղել օտարերկրյա թղթակից։ Նա լուսաբանել է Իրանի, Եգիպտոսի, Պակիստանի եւ Վիետնամի հակամարտությունները, գրել 5 գիրք՝ «Poland’s Three Weeks’ War», «There’s a German Right Behind Me», «The Arabs and the West,» «Mao and the Men Against Him» եւ «Front Line» հուշերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից մեկ տարի առաջ նա Լեհաստանում էր, որտեղ պայմանավորվել էր 3500 լեհաստանցի հրեաներին Բրիտանիա տարհանելու հարցի շուրջ։

Նա գիտեր, որ պատերազմն անխուսափելի է։ Նա հյուպատոսի մեքենայով մեկնել էր Գերմանիա, որպեսզի գինու եւ ասպիրինի պաշարներ հավաքի։ Երբ լրագրողն անցնում էր սահմանի երկայնքով, որը քաթանե միջնապատով էր առանձնացված, հանկարծ քամի է բարձրանում, եւ նա տեսնում է տասնյակ, եթե ոչ հազարավոր տանկեր։ Դա նրա առաջին սենսացիոն հոդվածն էր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։

Երեք օր անց՝ 1939–ի սեպտեմբերի 1-ին, Հոլլինգվորթն արթնանում է անցնող տանկերի ձայնից։ Նա փորձում է այդ տեղեկությունը հասցնել իր խմբագրին, Բրիտանիայի եւ Լեհաստանի ԱԳՆ–ներին, սակայն նրան չեն հավատում եւ շարունակում են մտածել, թե բանակցություններ են վարում Գերմանիայի հետ։

 



© artsakhpress.am