Բաքվում կրկին երիտասարդ է ինքնասպան եղել

21:31   10 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Բաքվի Յասամալ շրջանի 21-ամյա բնակիչ Մուրադ Ալիևը շենքի 19-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպան է եղել:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի բնակչուհի Իրիդա Մուսաեւան երակները կտրելով ինքնասպանություն է գործել:

Ինքնասպանության դեպք է գրանցվել նաեւ Ադրբեջանի Շամքոր քաղաքում:

Քաղաքի բնակչուհի 1977 թվականին ծնված Մաիսա Մուսաևան, որը տառապել է հոգեկան հիվանդությամբ ինքնասպան է եղել:

Մամուլի հրապարակումների հետազոտությունների համաձայն` ինքնասպանություններն Ադրբեջանում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով, որոնք տնտեսական ճգնաժամի ֆոնին ավելի են խորացել: 

Ադրբեջանում 2016 թվականի սկզբից գրանցվել են ինքնասպանության 547 ( անչափահաս 32, կին` 168), ինքնասպանության փորձի` 208 դեպք:

2016-ի հունվար-դեկտեմբերին Ադրբեջանում գրանցվել է ինքնահրկիզման 49 դեպք (2-ը ղարաբաղյան պատերազմի վետերան), որոնցից 28-ը ավարտվել է մահվան ելքով:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի ընթացքում Ադրբեջանում մայրասպանության 6, հայրասպանության 4, հարազատների միմյանց սպանության 48, ամուսինների միմյանց սպանության 38, զավակի սպանության 11 դեպք է տեղի ունեցել:



© artsakhpress.am