Մեծ Բրիտանիան առաջինն առեւտային համաձայնագիր կկնքի ԱՄՆ-ի հետ

21:48   10 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, փոխանցում է NEWS.am-ը:

Ջոնսոնի հետ հանդիպումից հետո նույնատեսակ արտահայտություն է արել  հանրապետական սենատոր Բոբ Կորկերը, որը ղեկավարում է ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովը։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը երկօրյա այցով ԱՄՆ-ում էր գտնվում, որտեղ նա հանդիպել էր Թրամփի գլխավոր խորհրդականների ու առաջատար ամերիկյան կոնգրեսականների հետ։



© artsakhpress.am