Անկարայի նահանգապետարանը 30 օրով արգելել է ցույց կամ հավաք անել

09:22   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ նահանգապետարանի հայտարարության մեջ նշվել է, թե հիշյալ որոշումը կապված է քաղաքացիների անվտանգության հետ, քանի որ կա ահաբեկչության վտանգ։

Այս որոշումը բողոքի ալիք է բարձրացրել սոցկայքերում։ Բազմաթիվ թուրք օգտատերեր պնդել են, թե նախագահական համակարգի անցման դեմ բողոքի ակցիաները կանխելու համար է արգելելվել հավաք կամ ցույց անելը։

 



© artsakhpress.am