Օբաման շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին իր հրաժեշտի ելույթում (տեսանյութ)

09:28   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է gazeta.ru-ն, Օբաման ճառը սկսել է իր և կնոջ՝ Միշել Օբամայի անունից շարքային ամերիկացիներին ուղղված շնորհակալական խոսքով՝ իրեն հավատալու ու աջակցելու համար:

«Տասն օրից աշխարհը կտեսնի մեր ժողովրդավարությանը հատուկ առանձնահատկությունը՝ իշխանության խաղաղ փոխանցումն ազատ ընտրված մի նախագահից մյուսին»,-ասել է Օբաման՝ հավելելով, որ իր վարչակազմը կապահովի իշխանության փոխանցման հնարավորինս հարթ գործընթաց:


Աղբյուրը հավելում է, որ Օբաման նախագահի պաշտոնում իր վերջին ելույթն ունեցել է Չիկագոյում, որտեղ 2008թ. կայացած նախագահական ընտրություններում հաղթելուց հետո արտասանել է իր առաջին նախագահական ճառը:

 



© artsakhpress.am