Էրդողանն անակնկալ հանդիպում է ունեցել Ջանելիձեի հետ. թուրքական մամուլ

09:46   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Թուրքական Sabah թերը անակնկալ է որակել, որ Ջանելիձեի հետ հանդիպում է նաև Էրդողանը։

Սրանից առաջ Ջանելիձեն, ով Թուրքիա ժամանել է երկուշաբթի, այցի ընթացքում արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի ու վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ։

Էրդողանի ու Ջանելիձեի հանդիպումը Թուրքիայի նախագահի նստավայրում անցկացվել է դռնփակ պայմաններում և տևել է 45 րոպե։ Հանդիպման մանրամասները չեն հաղորդվել։

 



© artsakhpress.am